Ղրիմում պայթյուններից հետո կարտինգի ՌԴ առաջնությունը տեղափոխվել է Գրոզնի․ դրանց մասնակցում է նաև Պուտինի թոռը

Լուրեր

09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
Բոլորը

Ռուսաստանին բռնակցված Ղրիմի արևմուտքում գտնվող Եվպատորիայից Կարտինգի Ռուսաստանի առաջնության վեցերորդ և վերջին փուլը տեղափոխվել է Գրոզնի։ «Current time»-ի փոխանցմամբ՝ մրցումները կանցկացվեն սեպտեմբերի 9-ից 11-ը։

Այս տարի հայտերի ցանկում ներառված է Յորիտ Ֆաասենի անունը, որը հանդես է գալիս որպես Ռոման Ֆաասենի համար հայտ ներկայացնող, ով առաջնությունում հանդես է գալիս «Մինի» դասում։ 10-ամյա Ռոման Ֆաասենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դստեր՝ Մարիա Վորոնցովայի որդին է՝ Նիդեռլանդների քաղաքացի Յորիտ Ֆաասենի հետ առաջին ամուսնությունից։

Առաջնության եզրափակիչ փուլի սկզբնական վայրը գտնվում էր Սակի ռազմական օդանավակայանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: ՌԴ ՊՆ-ի կողմից որպես ավիաբազա օգտագործվող այս օբյեկտի տարածքում օգոստոսի 9-ին որոտացել են պայթյուններ։

Թերակղզու «իշխանությունների» տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, ևս 14-ը՝ վիրավորվել։ Վնասվել է ավելի քան 60 բազմաբնակարան շենք և 20 կոմերցիոն օբյեկտ։ Մոտ 30 մարդ տարհանվել է պայթյունների վայրի մոտ գտնվող շենքերից։ Նովոֆեդորովկայում տարածաշրջանային արտակարգ ռեժիմ է մտցվել։

Տաթև Ֆռանգյան