Կբռնագանձվի՞ Խաչատրյանի եռահարկ առանձնատունը․ ամենաթանկարժեք հայցը՝ ենթադրյալ ապօրինի գույքի մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող և բռնագանձման ենթակա եռահարկ առանձնատան շինարարությունը սկսվել է 2009 թվականի աշնանը։ Հողամասը, որի վրա գտնվում են Խաչատրյաններին պատկանող տունն ու հարակից շինությունները, 2 հազար քմ ընդհանուր մակերես ունի։ Սյունիքի նախկին մարզպետն այն գնել է 500 հազար դոլարով, սակայն, ըստ «Հետքի», փաստաթղթերում որպես գործարքի արժեք նշված է շուրջ 40 մլն դրամ՝ հարկերից խուսափելու նպատակով։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հասարակությունը մշտապես ականատես է եղել Սուրիկ Խաչատրյանի և նրա որդիների ամենաթողության դրսևորումներին։ Խաչատրյանների մասնակցությամբ քրեական սկանդալների պակաս չի եղել։ Եվ հենց Սերժ Սարգսյանի տարիներին անպատժելի համարվող Սուրիկ Խաչատրյանն առանց շինթույլտվության Մոնումենտի բարձունքում դղյակ է կառուցել։ Շինթույլտվություն Խաչատրյանը ստացել է առանձնատան շինարարությունը սկսելուց շուրջ տասը տարի անց՝ 2018-ի հուլիսին՝ իշխանափոխությունից հետո։ Կառուցապատումն իրականացվել է ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք։ Ի դեպ, ինքը՝ Մարգարյանը, ևս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը կարողացել մարզպետի 12 տարվա աշխատանքով և 660 հազար դրամ ամսական աշխատավարձով այսպիսի տուն կառուցել։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ այդ հարցը պետք է Դատախազությանը տալ, թե ինչպես կարող էր կոռուպցիայի դեմ պայքարող կառույցներից մեկը չտեսնել կամ համագործակցել, որ պետական պաշտոնյան դառնա մի քանի տասնյակ միլիարդի տեր ու տիրական։

Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանին անօրինական հարաստանալու համար մեղադրող Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնում էր 2016 թվականից, սակայն երբեք իշխանության հովանավորչությունը վայելող պաշտոնյաների ունեցվածքը չի վիճարկել։ Այնուհանդերձ, իրավապահ կառույցն այժմ, բացի այս առանձնատունը, ցանկանում է բռնագանձել նաև Երևանում Խաչատրյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող ևս մեկ առանձնատուն, բնակարան, հասարակական շինություն, այդ թվում՝ Գորիսում գտնվող, 3 ավտոմեքենա կամ դրանց միջինացված շուկայական արժեքը՝ 1,5 միլիարդ դրամ, ինչպես նաև 3 ընկերություններում ունեցած բաժնեմասերը։ Սուրիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձման ենթակա են նաև դրամական միջոցներ։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ըստ Դատախազության, ընդհանուր առմամբ 19,1 դրամի ապօրինի ծագման գույք և դրամական միջոցներ ունի։ Նա այս ցուցանիշով առաջատարն է մինչ այս պահը ենթադրյալ անօրինական ճանապարհով հարստացած մյուս նախկին պաշտոնյաներից, որոնց գործերն ուղարկվել են դատարան։ Խաչատրյանից հետո ցուցակում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն են։

Գլխավոր դատախազության հայտարարությանն ի պատասխան՝ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է, թե անօրինական գույք չունի, իսկ ինչ էլ ունի, իր խոսքով, «հալալ քրտինքով է աշխատել»: Նախկին պաշտոնյայի դիրքորոշումը ներկայացրել է նրա փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար այս բացատրությունը համոզիչ չէ։

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը 12-րդ բարձրաստիճան նախկին պաշտոնյան է, որի գույքի բռնագանձման առնչությամբ հայցն ուղարկվել է դատարան։ Մինչ այս պահը՝ օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարի անց, դեռ որևէ գույք հօգուտ պետության չի բռնագանձվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան