Լեհաստանը Գերմանիայից 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանը գնահատել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական ​​Գերմանիայի կողմից երկրին հասցված վնասի չափը՝ 1,3 տրիլիոն դոլար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության  առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին։

«Գումարը, որը ներկայացվել է որպես փոխհատուցում, ամենասահմանափակն է։ Այն կարելի է զգալիորեն ավելացնել։ Դա կազմում է 6 տրիլիոն 200 մլրդ զլոտի՝ 1,3 տրիլիոն դոլար։ Գերմանիայի տեսանկյունից, և հաշվի առնելով, որ նման փոխհատուցումներ վճարվել են տասնամյակներ շարունակ, դա կառավարելի գումար է»,- ասել է Կաչինսկին։

Նրա խոսքով՝ Լեհաստանի նպատակն է՝ «փոխհատուցում ստանալ այն ամենի համար, ինչ գերմանական պետությունն ու գերմանացի ժողովուրդն արել են Լեհաստանին 1939-1945 թվականներին»։ Կաչինսկին նշել է, որ մի շարք երկրներ ստացել են փոխհատուցում Գերմանիայից, իսկ Լեհաստանը՝ ոչ։

«Գերմանիան հարձակվել է Լեհաստանի վրա և հսկայական վնաս պատճառել։ Գերմանիան դեռ երբեք չի վճարել Լեհաստանի դեմ իր կատարած հանցագործությունների համար»,- ասել է քաղաքական գործիչը։

Էմմա Չոբանյան