ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Զապորոժիեի ԱԷԿ-ում տեսչական ստուգայցի․ մասնագետներն ատոմակայանում երկարաժամկետ ներկայության հույս ունեն

Լուրեր

05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն այսօր 3 ժամով պահվել են Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում՝ Էներգոդար գնալիս, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը։ Այս մասին Reuters-ին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին վճռական է՝ հինգշաբթի հասնել ատոմակայան, ինչպես և նախատեսված էր։

Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր, որ ռուսները, որոնք պատերազմի ժամանակ գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, շարունակում են փորձերը՝ կանխել միջազգային գործակալության տեսուչների այցը։

Նախօրեին առաքելության անդամները, այնուամենայնիվ, ժամանել են Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիե քաղաք, որը գտնվում է կայանից մոտ 55 կիլոմետր հեռավորության վրա։ ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմը մեկ օր կմնա ԶԱԷԿ-ի տարածքում, օգոստոսի 31-ին հայտարարել էր Զապորոժիեի շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։

Գործակալության մասնագետներն ավելի երկար մնալու հույս ունեն։

«Եթե մեզ հաջողվի մշտական կամ երկարաժամկետ ներկայություն հաստատել, ապա ժամկետները կերկարացվեն: Բայց այս առաջին փուլը կտևի մի քանի օր»,- լրագրողներին ասել է Գրոսսին:

Տեղական Telegram ալիքները հայտնում են, որ ռուսական զորքերն Ուկրաինային հրթիռակոծության մեջ մեղադրելու համար ամբողջ գիշեր հրետանային կրակ են բացել քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ, որտեղ տեղակայված է Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Նշվում է, որ ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ բնակելի շենքերի ուղղությամբ հարվածներ են հասցվել, մի շարք տարածքներում ջրամատակարարում չկա։ Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օռլովի խոսքով՝ քաղաքի մշտական գնդակոծությունները չեն դադարում առավոտյան ժամը 5-ից։

Տաթև Ֆռանգյան