Եվրոպայում մեծանում են լուրջ էներգետիկ ճգնաժամի մտավախությունները

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էներգետիկ ճգնաժամն անհանգստություն է առաջացնում Եվրոպայում. ռուսական «Գազպրոմը» մի քանի օրով դադարեցրել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսքով» (ինչպես հայտնել են ընկերությունից՝ վերանորոգման պատճառով)։

Սեպտեմբերի 1-ից հուլիսյան մատակարարումները չվճարելու պատճառով ֆրանսիական Engie կորպորացիան մնացել է առանց Ռուսաստանից մատակարարվող «կապույտ վառելիքի»։ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը փորձել է հանգստացնել սպառողներին։ Նրա խոսքով՝ Engie-ն արդեն գտել է գազի այլ աղբյուրներ, իսկ թե որոնք են դրանք, կառավարության ղեկավարը չի հստակեցրել, գրում է Euronews-ը։

«Վառելիքի գների աճը և գազի պակասի իրական վտանգը ցույց են տալիս, որ մեր արժեքների պաշտպանությունը, դրա հետ մեկտեղ՝ ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, գին ունեն: Դա ասելը չի նշանակում խաղալ մեր վախերի վրա, դա նշանակում է՝ բացահայտ խոսել այն մասին, թե ինչի հետ ենք մենք բոլորս ստիպված բախվել»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

ԵՄ ոչ բոլոր երկրներն են տառապում վառելիքի պակասից։ Հունգարիան սեպտեմբերի 1-ից պայմանագիր է կնքել «Գազպրոմի» հետ՝ օրական հավելյալ 5,8 մլն խմ գազի մատակարարման համար։

«Այս մատակարարման ավելացումը կնպաստի Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը և կօգնի խուսափել գազի պակասի պատճառով սահմանափակումների անհրաժեշտությունից»,- հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն։

Գերպայմանագրային ծավալները կանցնեն «Թուրքական հոսք» գազատարով։ Ինչ վերաբերում է եվրոպական մյուս երկրներին, որոնք էներգետիկ կախվածության մեջ են Ռուսաստանից, նրանց համար այլընտրանքներից մեկն ամերիկյան հեղուկ գազն է։

Տաթև Ֆռանգյան