Անկարան Սիրիայի ընդդիմությունից պահանջել է լքել Թուրքիայի սահմանները․ ԶԼՄ-ներ

Լուրեր

05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, փոխանցում է ermenihaber-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ:

Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք անանուն պաշտոնյան Անկարայի աջակցությունը վայելող սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկել է, որ Անկարան մտադիր է կարգավորել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ: Ընդդիմադիր գործիչներին կոչ է արվել լքել Թուրքիան և իրենց գործունեությունը շարունակել այլ երկրում:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էր Անկարայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ:

Իսկ մի քանի շաբաթ առաջ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և կուսակցության մի խումբ անդամներ մինչև օգոստոսի վերջ կարող են այցելել Դամասկոս՝ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բաշար ալ-Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ: Ըստ տեղեկությունների՝ այդ առաջարկությունն արվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։