Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին

Լուրեր

16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Մեր ժողովուրդներին միավորում են հարուստ պատմական անցյալը, ջերմ բարեկամական հարաբերությունները և ամուր գործակցությունը, որոնք մշտապես խարսխվել են բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա։ Մշակութային ժառանգությունն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը նախորդ 30 տարիների ընթացքում նշանակալի դեր են խաղացել հայ-հնդկական հարաբերություններում՝ արձանագրելով վերընթաց զարգացում։

Այսօր Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են սերտ, բազմակողմանի կապեր և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որոնց հիմքում ապագայի վերաբերյալ համանման պատկերացումներն ու ընկալումներն են։ Մեր երկրները բազմաթիվ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեն ընդհանուր տեսլական և սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Մենք նաև կրում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարության և հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման համընդհանուր արժեքները։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունները, ինչպես նաև միջպետական անկեղծ երկխոսությունն ու փոխշահավետ գործակցությունը կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»: