Եվրամիության ԱԳ նախարարները Պրահայում քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները

Լուրեր

16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
Բոլորը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 31-ին անցկացվում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է Ուկրաինայի պատերազմն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։

Մինչ հանդիպման մեկնարկը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է դրա երեք հիմնական թեմաները՝ Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների քննարկում Ուկրաինայի դեմ պատերազմի համատեքստում, ավելի լայն աջակցություն Ուկրաինային և պատերազմի ազդեցությունը «ամբողջ աշխարհի վրա»։

Մասնավորապես, կքննարկվի ռուսաստանցիների համար վիզաների թեման։ Այս կապակցությամբ Բորելը նշել է, որ «տարբեր անդամ երկրների միջև կան տարբեր տեսակետներ», և խոստացել է աշխատել «միասնական դիրքորոշման» հասնելու ուղղությամբ, քանի որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ պառակտվել նման կարևոր հարցում։

«Մենք պետք է մտածենք Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին, ինչպես կվարվենք նրա հետ ապագայում այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում: Պետք է մտածենք ապագայի մասին: Պուտինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ դժվար կլինեն»,- ասել է Բորելը:

Դիվանագետը հիշեցրել է, որ պատերազմը հանգեցրեց «համակարգային էներգետիկ և պարենային ճգնաժամի, որն ամեն օր ավելի ու ավելի է ազդում եվրոպական հասարակությունների վրա», սակայն տուժում են նաև Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի բնակիչները։

Նշենք, որ Պրահայում հանդիպումը ոչ պաշտոնական է, ուստի պաշտոնական որոշումներ սպասել պետք չէ։ ԵՄ նախարարներին կմիանան նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի գործընկերները։

Ավելի վաղ ԵՄ նախարարների հանդիպման ժամանակ Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել բոլոր ռուսաստանցիների համար վիզային ռեժիմին, նրանց աջակցել է Ավստրիան։

Տաթև Ֆռանգյան