Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից Էներգոդարի բնակիչների մոտ խուճապային տրամադրություններ են, ռուս զինվորականները նրանց չեն թողնում հեռանալ․ քաղաքապետ

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Զապորոժիեի ԱԷԿ-ին հարող Էներգոդար քաղաքի բնակիչներն անդադար գնդակոծությունների տակ են, իսկ տեղի բնակչների թվում մեծանում են խուճապային տրամադրությունները, քանի որ ռուս զինվորականները թույլ չեն տալիս նրանց դուրս գալ քաղաքից։ Այս մասին պատմել է քաղաքապետ Դմիտրի Օռլովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր քիչ թե շատ հանգիստ է, բայց գնդակոծությունները չեն դադարում գիշեր-ցերեկ։ Գնդակոծվում են ինչպես քաղաքի ենթակառուցվածքները, այնպես էլ բնակելի թաղամասերը։ Բնակիչների շրջանում խուճապ է տիրում, որոնք փորձում են որքան հնարավոր է՝ շուտ հեռանալ քաղաքից և գնալ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք: Բայց օկուպանտներն այստեղ էլ արգելքներ են ստեղծում»,- ասել է նա։

Քաղաքապետի հաշվարկներով՝ Էներգոդարի բնակիչների շուրջ կեսը, որտեղ մինչ պատերազմն ապրում էր 53 հազար մարդ, հեռացել է քաղաքից։ Իսկ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը մնում է տեղում։

«Նրանք հասկանում են իրենց պատասխանատվությունը համաշխարհային և եվրոպական հանրության առաջ: Որովհետև ոչ ոք չի կարողանա օգտագործել իրենց մասնագիտական հմտությունները հանուն միջուկային և ռադիացիոն անվտանգության»,- պարզաբանել է Օռլովը:

Նա նաև տեղեկացրել է, որ ռուս զինվորականների գնդակոծության տակ է հայտնվել նաև Էներգոդարի քաղաքային խորհրդի շենքը՝ գնդակոծության հետևանքները ներկայացնող լուսանկար տեղադրելով իր թելեգրամ-ալիքում։

«Մարդիկ իսկապես հույս ունեն, որ ՄԱԳԱՏԷ-ն կայան այցելությունից հետո եզրակացություններ կանի և թույլ չի տա օգտագործել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը որպես մարտադաշտ»,- հավելել է քաղաքապետը։

Երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ, որն առաքելությամբ կայան է մեկնել։

Տաթև Ֆռանգյան