Անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն․ ՀՀ ՊՆ
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ օգոստոսի 29-ին անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Համաձայն մարտական հաշվարկի՝ սահմանված ժամկետում կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ։ Զինծառայողները բացազատել են դաշտային կապի հանգույցները, իրականացրել կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման վարժանքներ»,- ասված է հաղորդագրությունում՛;