Ավագ դասարաններում անհատական դասացուցակ կլինի. օգոստոսյան խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և արդյունավետ տարի:

Մանկավարժներին ողջունել և սերունդներին կրթելու պատասխանատու գործում հաջողություն է մաղթել նաև փոխմարզպետ Ռուբիկ Նավոյանը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները` առանձին-առանձին անդրադառնալով դրանց՝ համապատասխան պարզաբանումներով: Նա մասնավորապես ընդգծել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, ավագ դասարաններում անհատականացված դասացուցակի հնարավորությունը, որը նախատեսված է հանրակրթության նոր չափորոշչով:

«Նոր չափորոշիչը բոլոր դպրոցներում կկիրառվի 2023 թ.-ի սեպտեմբերից: Այս տարվանից 9-րդ դասարանին ուղղորդե՛ք, որ գալիք տարվանից ընտրեն այն առարկաները, որոնք ուզում են խորությամբ ուսումնասիրել»,- նշել է նա։

Ըստ նախարարի տեղակալի` ֆինանսավորման նոր կարգով մանկավարժները վարձատրվելու են նաև խմբակների և ուսումնական նախագծերի համար, որոնք առանձին տարիֆիկացվելու, հաշվարկվելու են ուսուցչի ծանրաբեռնվածության մեջ։

Ներկայացվել են ուսուցչի վարձատրության բարձրացմանը միտված պետական նոր ծրագրերը, այդ թվում՝ կամավոր ատեստավորումը, ինչի համար Կառավարությունը նոր կարգ է հաստատել, ըստ որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը դարձել է 200.000 դրամ։

Կամավոր ատեստավորման նոր փուլն արդեն մեկնարկել է. Գեղարքունիքից դիմել է շուրջ 200 ուսուցիչ։ Ըստ Ժ. Անդրեասյանի՝ հաջող արդյունք ցուցաբերած ուսուցիչները հոկտեմբերից սկսած կստանան նախատեսված բարձր աշխատավարձը։ Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում՝ ԳԹԿ-ի կողմից ձևավորված քննական կենտրոններում՝ բացառությամբ մի քանի առարկաների՝ «Նկարչություն», «ՆԶՊ», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա»։

Ուսուցչի աշխատանքի խրախուսման նպատակով մշակվում են նոր ծրագրեր, որոնցով նախատեսվում է գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներին հատկացնել հավելավճար՝ անկախ ատեստավորումից։ Հավելավճարներ են նախատեսվում նաև բնագիտական և ՏՀՏ առարկաներ դասավանդող ոսուցիչների համար:

ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ՝ որոշվել է հրաժարվել բազմահամակազմ դասարանների ուսուցումից, ինչը նպատակային չէ և խոչընդոտում է ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը: Բազմահամակազմ կարող է լինել միայն «Արհեստ, արվեստ» և «Ֆիզիկական կենսագործունեություն և անվտանգություն» բնագավառների առարկաների ուսուցումը։ Այս ուսուցիչները կվարձատրվեն ավելի, քան մեկ դասաժամի արժեքն է։

Ֆինանսավորման նոր կարգ է մշակվում նաև վարչական աշխատողների համար՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի գործակիցներ։ Տնօրենների, տեղակալների և մյուս վարչաշխատողների վարձատրությունը համադրելիության մեջ կմտնի քաղծառայողների վարձատրության հետ։

Քննարկվել են տնօրենների և վարչատնտեսական համակարգողների գործառույթներին առնչվող հարցեր: Նշվել է, որ այս թեմայով առաջիկայում քննարկումներ կլինեն մարզպետարանների հետ՝ դպրոցների առանձնահատկությունները հաշվի առնելու համար:

Ըստ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում է օրենքով սահմանել հնարավորություն, որով տնօրենների համար հավաստագրվելու փոխարեն գործելու է ատեստավորման համակարգ, ինչը ենթադրելու է զարգացման ծրագրի կատարողական:

«Ձեր աշխատանքի որակից ուղղակիորեն կախված կլինեն դրա շարունակությունը և վարձատրության բարձրացումը: Դրական գնահատված տնօրենի պայմանագիրը ավտոմատ կերկարացվի ևս 5 տարի»,- ասել է Ժ. Անդրեասյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև «Հանրակրթության մասին» օրենքում վարչական աշխատողների դասավանդման վերաբերյալ փոփոխությանը: Ըստ նրա՝ չի արգելվում դասավանդելը, այլ հստակեցվում են պայմանները. առաջին հերթին տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը պետք է ապահովվի ամբողջ դրույքով:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության, դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ապահովման, ներդպրոցական խնդիրների լուծման վերաբերյալ և կոչ են արել ակտիվորեն դիմել ոլորտում ներկայացված դրամաշնորհային ծրագրերին:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: Ներկաներին մասնավորապես հետաքրքրել են խմբակների ձևավորման ու վարձատրության, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների հետագա գործունեության, դրույքաչափերի ապահովման վերաբերյալ և այլ հարցեր: