Թրամփը կոչ է արել շտապ նոր նախագահական ընտրություններ անցկացնել

Լուրեր

05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել 2020 թվականին անցկացված նախագահական ընտրությունները և նշանակել նոր քվեարկություն, գրում է KP-ն։

Ըստ Թրամփի՝ նախագահական ընտրություններից առաջ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) «թաղել» է պատմությունը Հանթեր Բայդենի նոութբուքի հետ միասին, քանի որ «գիտեր, որ հակառակ դեպքում Թրամփը կհաղթեր»։ Նախկին նախագահը հայտարարել է, որ սա ամենաբարձր մակարդակով միջամտություն է ընտրություններին։

«Լուծումն իրական հաղթողին հայտարարելն է կամ գոնե 2020 թվականի ընտրություններն անդառնալիորեն կեղծված հայտարարելն ու նոր ընտրություններ անցկացնելը»,- նշել է պետության նախկին ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բայդեն կրտսերի դյուրակիր համակարգչում նամակագրություն էին գտել, որը նա ունեցել է ուկրաինական նավթագազային Burisma ընկերության ներկայացուցիչների հետ, որտեղ նա տնօրենների խորհրդի անդամ էր։ Թրամփի կողմնակիցները նշում են, որ թույլ է տալիս ենթադրել, որ ԱՄՆ գործող նախագահի որդին իր քաղաքական ազդեցությունն օգտագործել է արտերկրում գործարար հարաբերություններում։

Տաթև Ֆռանգյան