Խորհրդարանական ընդդիմությունը ծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթն անթույլատրելի և մերժելի է համարում

Լուրեր

15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
Բոլորը

«Դիմադրություն» շարժման Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովն այսօր հրավիրել է ընդլայնված նիստ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պաշտպանական և իրավապահ համակարգերի նախկին բարձրաստիճան ծառայողներ, ռազմական փորձագետներ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ նիստում քննարկվել է ՀՀ ՊՆ կողմից շրջանառության մեջ դրված և հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Միաժամանակ արձանագրվել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթն անթույլատրելի է և մերժելի։
Քննարկման մասնակիցները հաստատել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում նման չհամադրված գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ 2018 թվականից սկսյալ, իշխանության գալով, այս քաղաքական ուժը հետևողականորեն նպատակ ունի կազմալուծել ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերը, փոշիացնել Արցախյան ազատամարտով, զոհողություններով միս ու արյուն ստացած Բանակը։

«44-օրյա պատերազմից հետո շարունակվում է Արցախի պաշտպանության համակարգի ապառազմականացումը, որից զերծ չեն մնում նաև ՀՀ Զինված ուժերը։ Այս ամենն արվում է, թշնամի երկրի ղեկավարի կողմից Հայոց բանակի թուլացման, զարգացման հնարավորությունների բացառման՝ պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին։

Իշխանության ներկայացրած այս նախաձեռնությունը հերթական քայլն է վերացնելու ՀՀ Զինված ուժերը։

Քննարկմանն արձանագրվել է, որ այս նախագիծը հակասահմանադրական տարրեր է պարունակում և ոչ թե ամրապնդելու է պաշտպանական համակարգը, այլ առավել խորացնելու է ներհասարակական անհանդուրժողականությունը՝ ծառայությունը դարձնելով ոչ թե պատվաբեր ու պարտադիր քայլ, այլ ձևավորելու է չակերտավոր առանձնաշնորհյալների մի խումբ, որոնք իրենց սահմանադրական պարտքը կատարելուց ազատվելու են 24 միլիոն դրամանոց փրկագնով։

Քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել այս հարցի արծարծումը տարբեր հարթակներում, իսկ վերջնական ու միասնական դիրքորոշում ձևավորելու համար առաջիկա օրերին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվելու է լայն շրջանակների ընդգրկմամբ հանրային քննարկում, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Ի դեպ, քննարկման մասնակիցներն անհանգստություն են հայտնել նաև ՀՀ ՄԻՊ կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականության վերաբերյալ դիմումը՝ այն գնահատելով իբրև անվտանգային համակարգերի փլուզման իշխանական քաղաքականության մաս»,-նշված է հաղորդագրության մեջ։