Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանը կոչել է «վատ հարևան»

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սուր քննադատության է ենթարկել Էգեյան ծովում С-300 համակարգերի կիրառմամբ հունական բանակի գործողությունները, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մեր «վատ հարեւանի» գործողությունները բացատրության չեն ենթարկվում։ Դրանք չպետք է անտեսվեն: Պետք է գնահատական տրվի։ Նման երեսառածությունն ու անխոհեմությունն անընդունելի են»,- ասել է Աքարը՝ մեկնաբանելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների դեմ հունական կործանիչների գործողությունները։

Նախարարը հայտարարել է, թե Թուրքիան անպատասխան չի թողնի «հունական կողմի ոչ մի սադրիչ քայլ»։

Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ հունական F-16 կործանիչներն Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի NEXUS ACE ուսումնական առաքելության ժամանակ հետապնդել են երկու թուրքական F-16 կործանիչների: Իր հերթին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 23-ին թուրքական կործանիչները Հունաստանի օդային տարածքի 78 խախտում են կատարել, ամեն անգամ նրանց որսալու համար հունական ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։

Տաթև Ֆռանգյան