Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողը հայտնաբերվել է
Հասարակություն
29.08.2022 | 16:07Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: