Գորիս-Տեղ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Տնտեսություն
29.08.2022 | 09:57Մ-12, Գորիս-Տեղ ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 ճանապարհահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Մոտ 16.9 կմ երկարությամբ ճանապարհին մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։