Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ աջակցության առաջարկի համար

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնում Վրաստանի հարևան երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, Բորջոմիի հրդեհը հանգցնելու համար նրանց առաջարկած աջակցության համար։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանական և հայկական կողմին նույնպես։ Առաջարկեցին մեզ օգնել տեխնիկայով, թեպետ մենք էլ տեխնիկա ունենք, տեղանքի պատճառով չենք կարողանում շահագործել։ Հրշեջ ինքնաթիռը մեծ շքեղություն է` չունեն, թե չէ կօգնեին։ Մեզ օգնեց թուրքական կողմը։ Կրկին շնորհակալություն նրանց», — նշել է Գոմելաուրին։

Գոմելաուրիի խոսքով՝ իրենք չեն ակնկալում, որ այլ երկրներից հրշեջ ինքնաթիռներ կժամանեն․ «Եվրոպայի բազմաթիվ վայրերում հրդեհներ են։ Ամեն տեղ էլ դժվարություններ կան»։

Նախարարը նշել է, որ երեկվա համեմատ հրդեհը շատ ավելի մեղմ է, ծուխը՝ ավելի շատ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել Բորջոմիի մունիցիպալիտետում, մինչ օրս չի հաջողվել հրդեհը մարել։