Ուկրաինական «Էներգոատոմը» հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը պատմության մեջ առաջին անգամ անջատվել է էլեկտրացանցից

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Ուկրաինական «Էներգոատոմը» հայտնել է, որ հինգշաբթի՝ օրվա ընթացքում երկու անգամ Ռուսաստանի կողմից գրավված Զապորոժիեի ԱԷԿ-ն անջատվել է Ուկրաինայի էներգոհամակարգին միացնող վերջին գիծը։ Պետական ընկերության հայտարարությամբ՝ երեք գծերն անջատվել էին ՌԴ զինված ուժերի գործողությունների հետևանքով։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դրա հետևանքով կայանի երկու գործող էներգաբլոկներն անջատվել են ցանցից։ Այդպիսով, զավթիչների գործողությունների արդյունքում կայանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի լիակատար անջատումը էներգոցանցից»,- պնդում է «Էներգոատոմը»։

Ռուսական կողմի պնդմամբ էլ՝ ուկրաինական զորքերի հարվածից հետո բռնկված հրդեհի պատճառով են ցանցից անջատվել Զապորոժիեի ԱԷԿ-ի երկու էներգաբլոկները։

Հինգշաբթի հայտնի է դարձել, որ ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզում և Զապորոժիեի օկուպացված հատվածներում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան ու ջուրը։ Ըստ ՌԴ իշխանությունների՝ մի քանի ժամ անց այն հիմնականում վերականգնվել է։

Զապորոժիեի շրջանի ուկրաինական իշխանություններն ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը կապում են նրա մոտ շարունակվող ռազմական գործողությունների հետ։

ՄԱԿ-ը և ՄԱԳԱՏԷ-ն վաղուց են զգուշացնում աղետի սպառնալիքի մասին և կոչ են անում Ռուսաստանին՝ դուրս բերել զորքերը տարածաշրջանից։

Տաթև Ֆռանգյան