Հրդեհ` Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում․ Արցախի ԱԻՊԾ-ը մանրամասներ է հաղորդում
Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։