Ադրբեջանցիները պարում էին, հայհոյում․ Աղավնոն վերջիններից մեկը լքած Հայկարամի պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրն ու Բերձորը դատարկված են․ վերջին ընտանիքներն արդեն լքել են գյուղերը։ Հայկարամ Մնացականյանը վերջիններից մեկը՝ երեկ գիշեր է հեռացել Աղավնոյից։

Արցախյան երկու պատերազմներին մասնակցած, վիրավորում ստացած ու ամբողջ կյանքը զինվորականի համազգեստ կրած Հայկարամը ծնունդով Արթիկից է, բայց գիտակից կյանքի հիմնական մասն Արցախում է անցկացրել։ Նրա կնոջ ընտանիքն էր Աղավնոյում ապրում վերջին 30 տարիներին, իրենք էլ թեև մշտական չէին բնակվում, սակայն հաճախ էին Աղավնոյում լինում։ Վերջին օրը, ասում է, ադրբեջանական մեքենաներ էլ է նկատել։

Ասում է՝ կային մարդիկ, ովքեր պատրաստ էին ու կմնային գյուղի համար պայքարելու, սակայն պետական մակարդակով աջակցություն չեն զգացել, ճիշտ հակառակը․ ամեն ինչ արվում էր՝ գյուղն օր առաջ դատարկելու համար։

Ասում է՝ նրանք, ովքեր համառում էին և ցանկանում էին մնալ, արդեն հայտնվել էին ռուս խաղաղապահների անմիջական հսկողության տակ։ Ըստ Հայկարամի՝ նրանք նույնիսկ կնոջ «Օպել» մակնիշի մեքենան են առգրավել, խոստացել գյուղից դուրս գալուց վերադարձնել, բայց դեռ չեն վերադարձրել։ Հակառակորդին թողնելու ոչինչ չունենք՝ ասում է Հայկարամը, նույնիսկ մտադիր են եղել գյուղում գտնվող ՀԷԿ-ը հրդեհել։

Գյուղից ով դուրս էր գալիս, ըստ Հայկարամի, այլևս հետ չէին թողնում։ Ասում է՝ Աղավնոյի ու Բերձորի բնակիչներից շատերը, ովքեր հետ էին եկել՝ իրերը տանելու, հանդիպել են խաղաղապահների արգելքին։ Ինչո՞ւ, չէ՞ որ մինչև ամսի 25-ն էր ժամանակ տրվել, հարց է բարձրացնում Հայկարամը։

Հայկարամ Մնացականյանը հիշեցնում է, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն անձամբ գյուղացիների հետ զրույցի ժամանակ է ասել, որ տները վնասելու դեպքում փոխհատուցում չեն ստանա։ Factor TV-ն օրեր առաջ նախարարության մամուլի խոսնակի հետ էր զրուցել, վերջինը նշել էր, որ փոխհատուցում տրվելու է բոլորին՝ անկախ տներն այրելու հանգամանքից։

Աղավնոյում, Հայկարամի տվյալներով, շուրջ 8 տուն է հրկիզվել, դրանցից մեկն էլ իրենցն է։

Տունն այրելու ընթացքում նաև ինքն է այրվածքներ ստացել, խորը վերքեր ունի։ Այսօր էլ պատրաստվում էր բուժկենտրոն դիմել՝ օգնություն ստանալու համար։ Բայց, ասում է, ի տարբերություն այրվածքի վերքերի՝ հոգու ցավն ու վերքերը չեն բուժվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան