2017թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը հանձնաժողովներում շարունակվում է. Արցախի ԱԺ

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Մայիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը. տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի բնագավառի 2017թ.-ի տարեկան կատարողականը՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ հաշվետու տարում ոլորտին հատկացվել է 14մլդ 381,1մլն դրամ, կատարողականը կազմել է 13 մլդ 974,3 մլն դրամ  կամ 97%-ը:

Նախարարի խոսքով բյուջեից հատկացված գումարի զգալի մասն ուղղվել է հանրակրթության ոլորտին:

Մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության 2017թ. բյուջեի տարեկան կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել  նախարար Սերգեյ Շահվերդյանը: Նախարարի փոխանցմամբ ոլորտին է հատկացվել շուրջ 1մլդ 500 հազ դրամ, կատարողականը՝ 96%:

Պատգամավորները ոլորտի պատասխանատուներին են առաջադրել Հայաստանի և արտասահմանյան երկրների բուհերում սովորող Արցախի ուսանողներին աշխատանքով ապահովելու, կենտրոնացված միասնական քննությունների, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի՝  շրջաններում հյուրախաղերի կազմակերպման, տոնական օրերին մշակույթի ոլորտում արվող ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: