Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կապի նախարարները քննարկել են երեք երկրների միջև «տրանսպորտային միջանցքների հետագա զարգացման» հարցերը

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների ետևում, որից հետո թուրք նախարարը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած այցը:

Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ քննարկվել են հաղորդակցության ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր:

Ընդգծելով, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը «բարեկամ և եղբայրական երկրներ են»՝ նա նշել է, որ շարունակվում են բանակցությունները երեք երկրների միջև «տրանսպորտային միջանցքների հետագա զարգացման համար»։

«Այս բանակցությունների արդյունքում մեր երկրները կշահեն, և որքան ուժեղ լինեն այդ տրանսպորտային միջանցքները, այնքան կզարգանա մեր միջև համագործակցությունը ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական մակարդակներում»,-ասել է նախարարը։

Նա գնահատելով հաղորդակցության ոլորտում գոյություն ունեցող համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, կարևորել է «Միջին միջանցքը» և հիշեցրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (BTK) և Մարմարայի նախագծի իրականացման մասին:

«Այժմ սկսել են գործել Չինաստանից Լոնդոն առանց դադարի գնացքները։ Այսուհետ մենք քննարկում ենք, թե ինչ կարելի է անել այս ներուժն էլ ավելի մեծացնելու համար»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկվել են ոչ միայն բեռնափոխադրումների հետ կապված հարցեր, այլև ուղևորափոխադրման հարցը:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ ապագայում ևս կիրականացվեն նմանատիպ բանակցություններ, որպեսզի երեք երկրները կարողանան ավելի շատ եկամուտներ ստանալ տրանսպորտի ոլորտում։