Ամերիկայում COVID-19-ի դեմ պայքարի խորհրդանիշը դարձած դոկտոր Ֆաուչին շուտով կթողնի պաշտոնը

Լուրեր

05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
Բոլորը

Դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների հարցերով գլխավոր պաշտոնյան, որը դարձավ Ամերիկայի COVID-19 համաճարակային արձագանքի դեմքը նախագահներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի օրոք, հայտարարեց, որ դեկտեմբերին հեռանում է պաշտոնից ավելի քան հինգ տասնամյակ պետական պաշտոններ զբաղեցնելուց հետո, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Համաճարակի դեմ պայքարում Ֆաուչիի ջանքերը արժանացել են հանրային առողջապահության բազմաթիվ փորձագետների գովաբանություններին, նույնիսկ երբ նրան քննադատում էին Թրամփն ու շատ հանրապետականներ: 81-ամյա Ֆաուչին ղեկավարում է ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը 1984 թվականից։ Նա աշխատել է ԱՄՆ-ի յոթ նախագահների օրոք՝ սկսած հանրապետական Ռոնալդ Ռեյգանից՝ կենտրոնանալով նոր ի հայտ եկած և վերսկսվող վարակիչ հիվանդությունների սպառնալիքների վրա, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, Էբոլան, Զիկան, կապիկի ջրծաղիկը և COVID-19-ը:

«Թեև նա թողնում է ԱՄՆ-ի կառավարությունում իր պաշտոնը, ես գիտեմ, որ Ամերիկայի ժողովուրդը և ամբողջ աշխարհը կշարունակեն օգտվել դոկտոր Ֆաուչիի փորձից այն ամենում, ինչ նա անի հետագայում», – ասել է նախագահ Բայդենը այս կապակցությամբ ու հավելել,- «Ամերիկայի Միացյալ Նահանգները նրա շնորհիվ ավելի ուժեղ է, ավելի դիմացկուն և առողջ»:

Հուլիսին Ֆաուչին Reuters-ի հետ հարցազրույցում ասել էր, որ թոշակի կանցնի մինչև Բայդենի առաջին ժամկետի ավարտը, որը կտևի մինչև 2025 թվականի հունվարը, հավելելով, որ իր հեռանալը կարող է դրանից շատ ավելի վաղ լինել:

«Երբ ես հեռանամ, չեմ պատրաստվում գնալ գոլֆ խաղալու: Կշարունակեմ անել որոշ աշխատանք, սակայն մեկ այլ վայրում», – ասել է Ֆաուչին: