«ԲՄՎ»-ն գնելու նպատակով գնացել են Զովունու բնակչի տուն և առևանգել մեքենան

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանություն է զանգել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ փախցրել են իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ի սահմաններում երկու անհայտ անձինք, մեքենան գնելու նպատակով, եկել են Զովունի գյուղի բնակչի տուն, այնուհետև մեքենայատիրոջ հետ «ԲՄՎ»-ով դուրս են եկել Զովունի-Եղվարդ ճանապարհ, իսկ մեքենան վարել է անհայտ անձանցից մեկը: Այդ ընթացքում մեկ այլ անձ «Մերսեդես» մակնիշի մեքենայով փակել է «ԲՄՎ»-ի ճանապարհը, ինչից հետո մեքենայատիրոջն իջեցրել են մեքենայից, բռունցքով հարվածել դեմքին և վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ «ԲՄՎ»-ով հեռացել են:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են դեպքի հանգամանքները: Պարզել են նաև փախցրած մեքենայի և բջջային հեռախոսի գտնվելու վայրը: Արարատի մարզի Սուրենավան գյուղի Սպանդարյան փողոցի հասցեներից մեկում մեքենան և հեռախոսը հայտնաբերվել են:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նաև կողոպուտը կատարած անձանց ինքնությունը: 56-ամյա, 45-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: