ԱՄՆ-ը և Թայվանը պաշտոնական առևտրային բանակցություններ կսկսեն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք արդեն լարվել են Թայվան ԱՄՆ պաշտոնական այցերից հետո, սպառնում են է՛լ ավելի վատթարանալ, քանի որ Վաշինգտոնի և Թայբեյի վարչակազմերը հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին հայտարարել են, որ երկկողմ համագործակցության ընդլայնման նոր նախաձեռնության մասին պաշտոնական առևտրային բանակցությունները կսկսեն արդեն «աշնան սկզբին»։ Կողմերը կխորացնեն հարաբերություններն առևտրի և ներդրումների ոլորտում, հայտնել են Առևտրի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քեթրին Թայի գրասենյակից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պեկինը Թայվանը համարում է միասնական Չինաստանի մաս և կտրականապես դեմ է Թայբեյի հետ այլ երկրների պաշտոնական շփման ցանկացած ձևին: ԱՄՆ-ի և Թայվանի միջև սպասվող առևտրային բանակցությունների մասին լուրերի ֆոնին Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դեմ է արտահայտվել ցանկացած պաշտոնական համաձայնագրի, որը կարող է հետևանքներ ունենալ Չինաստանի ինքնիշխանության վրա:

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ վատթարացել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ վերջերս Թայվան կատարած այցի պատճառով։ Դա ամերիկյան կողմի ամենաբարձրաստիճան այցն էր Թայվան քառորդ դարի ընթացքում: Փելոսին երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ քաղաքական հիերարխիայում՝ նախագահից և փոխնախագահից հետո։

Դրանից անմիջապես հետո ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունն այցելեց Թայվան:

Պեկինը տեղի ունեցողը սադրանք է անվանել և որպես ուժի ցուցադրում՝ վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժություններն անցկացրել՝ կիրառելով օդային և ծովային շրջափակում և նմանակելով Թայվանի զինված գրավումը։ Չինաստանը ձգտում է վերադարձնել Թայվանն իր լիակատար վերահսկողության տակ և սպառնում է, հարկ եղած դեպքում, վերադարձնել այն ուժով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը պարտավորվել է պաշտպանել Թայվանը։

Տաթև Ֆռանգյան