ԱՄՆ-ը կշարունակի ձգտել դադարեցնել ռազմական գործողությունները Զապորոժիեի ԱԷԿ-ում

Լուրեր

24.03.2026 | 23:36
7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ
24.03.2026 | 23:07
Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
24.03.2026 | 22:45
Մարկ Ցուկերբերգն անձնական ԱԲ գործակալ է ստեղծում, որը նրան օգնելու է աշխատանքում. WSJ
24.03.2026 | 22:29
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում. ՆԳՆ
24.03.2026 | 22:17
Իրաքյան Քուրդիստանն Իրանին մեղադրել է իր ուժերի դեմ մահացու հարձակման համար
24.03.2026 | 22:02
Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո
24.03.2026 | 21:49
Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով
24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
24.03.2026 | 21:24
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատար նախավերջին տուրից առաջ
24.03.2026 | 21:11
Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ
24.03.2026 | 21:00
Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:45
«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:37
Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել
24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները մտադիր են շարունակել ձգտել դադարեցնել ռազմական գործողությունները Զապորոժիեի ատոմակայանում  և Ուկրաինայի այլ միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցի ժամանակ, ասվում է Պետքարտուղարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«Պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի կոչ անել՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ուկրաինական միջուկային օբյեկտներում կամ դրա մոտակայքում և այդ օբյեկտների ամբողջական վերահսկողությունն Ուկրաինային վերադարձնել»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիվանագետը նաև ողջունել է պաշտոնական Կիևի հավատարմությունը միջուկային անվտանգությանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի զենքի տարածման և սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին հայտարարել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը չի կարողացել այցելել Զապորոժիեի ատոմակայան, քանի դեռ ուկրաինական կողմը չի դադարեցնի գնդակոծությունները։

Տաթև Ֆռանգյան