«Սուրմալու»-ի գործով առգրավվել են տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը․ դատախազություն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից:

Քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը և միջանկյալ արդյունքները: Ելնելով օպերատիվ իրավիճակի վերաբերյալ հայտնված տեղեկատվությունից և քննարկման արդյունքներց՝ Երևան քաղաքի դատախազը տվել է կոնկրետ հանձնարարություններ քննության հիմնական ուղղությունների, ապացուցողական անհետաձգելի և մյուս գործողությունների, դրանց ծավալի վերաբերյալ:

Նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները, շինության կարգավիճակը, պարունակությունը, դրանց պահպանության իրավաչափության, տարածքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:

Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականավել դեպքի վայրի մասնակի զննություն, որին ներկա են գտնվել նաև դատախազական խմբի դատախազները: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում դեռևս շարունակվում են հովացման, ինչպես նաև փրկարարական-որոնողական աշխատանքները՝ դեռևս հնարավոր չի դարձել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Վերջինս կիրականացվի նշված տարածքում առաջնային միջոցառումներն ավարտվելուց, հնարավոր փլուզումների վտանգը չեզոքացնելուց և անվտանգության բավարար պայմաններ ապահովելուց անմիջապես հետո:

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք՝ այդ թվում տուժողներ և առևտրի կենտրոնում առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր: Այս գործընթացը շարունակվում է, քննության պլանավորմանը համապատասխան՝ հարցաքննվելու են նաև Սուրմալու տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները:

Պահանջվել են տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը:

Իրականացվում է փլատակներից դուրս բերված անձանց մարմինների ճանաչման, նույնականացմանն ուղղված աշխատանքներ:

Նաև՝ նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքա-գիտական, դատաձայնգարային, և դատահամակարգչատեխնիկական համալիր փորձաքննություն: Ելնելով այսօրվա խորհրդակցության արդյունքներից՝ Երևան քաղաքի դատախազի կողմից խնդիր է դրվել նշանակելու նաև դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն:

Քննության առարկա են բոլոր վարկածները: Այս համատեքստում մամուլում հրապարակված՝ պայթյունի պատճառների, հնարավոր վարկածների վերաբերյալ բոլոր՝ իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները Երևան քաղաքի դատախազի կողմից ուղարկվել են նախաքննական մարմնին՝ դրանց արժանահավատությունը պարզելու, քննության առարկա դարձնելու նպատակով:

Քննության ընթացքն ու ստացվող տվյալները սեղմ պարբերականությամբ զեկուցվում են ՀՀ գլխավոր դատախազին, ում կողմից տրվում են հանձնարարություններ: