Շուտով դուրսգրումներ կլինեն․ ՀՀ ԱՆ ղեկավարը՝ տուժածների մասին
Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն:
Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին….Համբերություն բոլորիս…
Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար»,- գրել է նա։