Լեհաստանի Օդրա գետում տոննաներով ձուկ է սատկել քիմիական նյութերով ջրի աղտոտվածության պատճառով

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

Լեհ բնապահպաններն ավելի քան տասը տոննա սատկած ձուկ են դուրս բերել Ստորին Սիլեզիայի Օլավա քաղաքի մոտ գտնվող Օդրա գետից։ Այս գետը, որը Գերմանիայում հայտնի է որպես Օդեր, նշում է երկու երկրների սահմանը, գրում է Euronews-ը։

Մի քանի փորձաքննություններից հետո պարզվել է, որ թունավոր նյութը, հավանաբար՝ արդյունաբերական ձեռնարկություններից մեկից, հայտնվել է Օդրայի ջրերում։ Դեռևս հայտնի չէ, թե որ ձեռնարկությունն է ստեղծված իրավիճակի մեղավորը։

Տեղի իշխանությունները կոչ են արել շրջանի բնակիչներին չմոտենալ ջրամբարին և հեռու պահել երեխաներին ու կենդանիներին այնտեղից, ինչպես նաև պահանջել են գտնել ու պատժել մեղավորներին։

«Մենք գործ ունենք աղաղակող բնապահպանական աղետի հետ՝ շրջակա միջավայրին և ձկներին հասցված վնասի առաջին գնահատականներով, քանի որ խոսքը հիմնականում սատկած ձկների մասին է, խոսքը մի քանի միլիոն զլոտիի կորուստների մասին է»,- ասել է Polish Waters Պետական գործակալության ղեկավար Պշեմիսլավ Դացան։

Բնապահպաններն արդեն պարզել են, որ ձկների սատկելու պատճառ է դարձել ոչ թե ամառային շոգը, այլ ջրի քիմիական թունավորումը․ գետում թթվածնի շատ բարձր մակարդակ է գրանցվել, ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ դրա մեջ բարձր թթվայնության հատկություններով քիմիական նյութեր են հայտնվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 28-ին Օդրայում վերցված նմուշներում մեզիտոլ է հայտնաբերվել, սակայն հետագա նմուշներում այն այլևս չի եղել։ Բանակն օգնում է բնապահպաններին գետի մաքրման աշխատանքներում։

Տաթև Ֆռանգյան