Շվեդիան Թուրքիային է արտահանձնում առաջին անձին՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցով Անկարայի հետ համաձայնությունից հետո

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ Անկարային կարտահանձնի վարկային քարտերի խարդախության համար դատապարտված Թուրքիայի քաղաքացուն։ Սա առաջին արտահանձնումն է լինելու այն բանից, երբ Թուրքիան սպառնում է սառեցնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը։ Այս մասին գրում է AFP-ն, որին վկայակոչում է TurkishMinute-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արգելափակել և՛ Շվեդիայի, և՛ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք չկատարեն մի քանի պահանջներ, այդ թվում՝ Անկարայի կողմից «ահաբեկիչ» համարվող անձանց արտահանձնումը։

Շվեդական դատարանի փաստաթղթերում արտահանձնման ենթակա տղամարդը նշված է որպես Օքան Քալե, դատապարտվել է Թուրքիայում 2013 և 2016 թվականներին վարկային քարտերով խարդախության համար: Նա ապաստան է խնդրել Շվեդիայում 2011 թվականին, սակայն նրա խնդրանքը մերժվել է։ Քալեն Իտալիայում փախստականի կարգավիճակ է ստացել 2014 թվականին։ Նրա անունը ներառված է թուրքական լրատվամիջոցներում հրապարակված մարդկանց ցուցակում, որոնց Անկարան պահանջում է արտահանձնել։

Թուրքիայի Արդարադատության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանել, արդյո՞ք տղամարդը Թուրքիայի կողմից կազմված ցուցակում է։

Նշվում է, որ Անկարան խնդրել էր արտահանձնել նրան դեռևս 2021 թվականին, երբ Ստոկհոլմը չէր դիմել ՆԱՏՕ-ին միանալու համար։

«Սա սովորական հարց է։ Արտահանձնման դիմումն անցյալ տարի է ստացվել»,- ասել է Շվեդիայի Արդարադատության նախարարության խոսնակ Անգելիկա Վալգրենը AFP-ին։

Քալեն Շվեդիայում կալանքի տակ է 2021 թվականից։

Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն հանեց այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Սկանդինավյան երկրները նաև Անկարային են արտահանձնելու «ահաբեկիչներին»։

Թուրքիան էլ գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի ՝ Գյուլենական շարժման ներկայացուցիչներին։ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն վստահեցրել էին, որ կատարելու են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, դրա հետ մեկտեղ, չէին երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել էին, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան