Եվրահանձնաժողովը ՌԴ-ից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի ներմուծման տուրքեր է սահմանում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եվրահանձնաժողովը, ավարտելով հակադեմփինգային հետաքննությունը, որն ընդգրկում էր 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի մատակարարումների համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթերում, գրում է Ինտերֆաքսը։

Հետաքննությունը կատարվել է Պողպատի արդյունաբերության եվրոպական ասոցիացիայի (Eurofer) պահանջով։ Քննության առարկան եղել է ցինկապատ, մագնեզիումի, ալյումինե թաղանթներով պողպատե գլանվածքը։ Տրանսֆորմատորային պողպատը և արագընթաց պողպատը չեն ներառվել հետաքննության մեջ։

«Մագնիտագորսկի մետալուգիական կոմբինատի» մետաղի տուրքը կազմում է 36,6 տոկոս, «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» համար՝ 10,3 տոկոս, «Սևերստալի» համար՝ 31,3 տոկոս, մյուս կոմբինատների համար՝ 37,4 տոկոս։

MMK-ի (MMK Metalurji) համար մաքսատուրքը կազմում է 10,5 տոկոս, թուրք մյուս պողպատ արտադրողների համար՝ 2,4-ից մինչև 11 տոկոս։

Չժանգոտվող պողպատի ներմուծումը Ռուսաստանից և Թուրքիայից ավելի քան հնգապատկվել է՝ 2017 թվականի 196,643 տոննայից հասնելով ավելի քան 1 մլն տոննայի։

Եվրահանձնաժողովը նաև հիշեցնում է, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներն ազդում են տարածաշրջան պողպատի մատակարարումների կամ այն ընկերության վրա, որն արտադրում և արտահանում է մետաղը հետաքննության ընթացքում, իսկ մարտի կեսերից ԵՄ չժանգոտվող պողպատի մատակարարման ամբողջական արգելք է մտցվել։

Էմմա Չոբանյան