Մոսկվան հայտարարել է մինչև օգոստոսի վերջ Բաքվի և Երևանի հետ բարձր մակարդակի շփումների նախապատրաստման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
11.08.2022 | 15:12Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև մինչև օգոստոսի վերջ նախատեսվում են բարձր մակարդակի շփումներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«Ծրագրերում կա մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակով եռակողմ շփումներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբեր հարցերի շուրջ»,- ասել է նա։
Պատասխանելով Ռուսաստանում եռակողմ գագաթնաժողովի կազմակերպման հնարավորության մասին հարցին՝ Նեչաևը նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել ՌԴ նախագահի աշխատակազմին։
Էմմա Չոբանյան