Ինտենսիվ այգիների թիվն ավելանում է, սուբսիդավորումը կնվազեցվի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում: Նպատակն է բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, 2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը:

«Ինտենսիվ այգիների մշակման ծրագիրն օպտիմալացնում ենք: Այս ծրագիրը բավական հաջող է ընթանում, և մեր պլանավորած տարեկան 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն մենք անցած տարի ունենք 1669.22 հա ինտենսիվ այգու հայտ. իսկ այս տարի արդեն 900 հա-ի հայտ ունենք, և դա մեզ թույլ է տալիս փոքր-ինչ մեղմացնել մեր օժանդակության պայմանները. այսինքն՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն այժմ մենք մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50 տոկոս քեշբեքը դառնալու է 30 տոկոս: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ավելի մեղմ սուբսիդավորմամբ մենք վստահ ենք, որ հետաքրքրությունը կմնա բավականաչափ բարձր, և մենք կկարողանանք ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով՝ հասնել մեր դրած թիրախներին»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու տնկում ունենալը ՔՊ կուսակցության նախընտրական թեզերից մեկն էր, և ուրախությամբ արձանագրեց, որ արդեն ընտրության տարում՝ 2021 թվականին, 1600 հա-ի չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել:

«Մեր տրամաբանությունը հետևյալն է. մենք միշտ ասել ենք, որ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը որևէ ուղղություն տեղից շարժելն է, և երբ որ մենք տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, այդ միջոցներն արդեն պետք է վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ ընթացքը պատշաճ ցանկալի մակարդակի չէ»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ թեև երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 տոկոսը, այսինքն՝ առկա է երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում:

«Մեծ հաշվով, այստեղ անակնկալ չկա, և մենք գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար, և այդ ուղղություններից մեկն ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը: Հետագայում անդրադարձ կունենանք հողերի խոշորացման ծրագրին, լիզինգի ծրագրերին, որպեսզի ժամանակակից տեխնիկա մտնի մեր վարելահողեր»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: