Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Լուրեր

26.04.2024 | 15:13
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
26.04.2024 | 15:05
Տավուշի մի շարք գյուղեր ադրբեջանական թիրախում են հայտնվելու, ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 մլրդ-ի զենքի պայմանագրեր կկնքի․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 14:55
Բայդենը մայիսի 9-ին կհանդիպի էրդողանի հետ․ Bloomberg
26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
26.04.2024 | 14:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
26.04.2024 | 14:37
Օտար երկրների ալիքները ընդհանրապես չպիտի հայտնվեին հանրային մուլտիպլեքսում․ փակելը բարդ է․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 14:24
Բեռլինում մեկնարկել է Շոլցի և Ալիևի հանդիպումը
26.04.2024 | 14:19
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico
26.04.2024 | 14:10
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Բոլորը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Նամակը հեմատեղ ստորագրեն են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։

Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին և 2020թ․ նոյեմբերին ձևավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների և խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Ի թիվս այլնի, նամակի հեղինակները նաև ընդգծել են, որ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Բերձորի ու Աղավնոյի շրջանները, որտեղով անցնում է Լաչինի միջանցքը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի աղաղակող խախտում է։

Անդրադառնալով հիշյալ գրությանը՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը հայտարարել է․ «Ավստրալիահայ համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Ջոնաթան Օդեային և Ուոլթ Սեքորդին՝ բազմաթիվ միջազգային քաղաքական առաջնորդների միանալու համար, ովքեր ձգտում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ փորձելով կանխել ինքոնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»։