Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ․ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտնել է այցի նպատակը

Լուրեր

09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
Բոլորը

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի պաշտոնյաների հետ Բերձոր այցելության» վերաբերյալ հրապարակումների՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է.

Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությունը պայմանավորված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ:

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ, այսօր թե՛ ի պաշտոնե իրեն վերապահված լիազորությունների, և թե՛ իր տարիների փորձի, այդ թվում՝ դիվանագիտական գործիքակազմի միջոցներով անում է հնարավորը Արցախի բնակչության անվտանգության ապահովման համար:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք զերծ մնալ հասարակությանը թյուրիմացության մեջ գցող հրապարակումներից, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն անկայունացնող քայլերից և կենտրոնանալ սեփական հայրենիքում ապրելու և արարելու գործին: