«Մի կտուրի տակ» կոոպերատիվների ղեկավարները քաղաքացիներից իբրև բնակարանների համար կանխավճար գումարներ են հափշտակել․ ՔԿ

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ սպառողական կոոպերատիվների կողմից քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ստացված նախնական տվյալներով պարզվել է, որ մի շարք անձինք, ներկայանալով որպես բարերար, վստահություն ձեռք բերելով սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և վերջիններիս աշխատանքով ապահովելու, նրանց համար Երևան քաղաքի մերձակայքում սեղմ ժամկետներում, շուկայականից զգալի ցածր գներով, անտոկոս, էկո բնակարաններ կառուցելու և տրամադրելու կեղծ խոստումներով, գիտակցելով իրենց առաջարկած պայմաններով բնակարաններ կառուցելու անհնարինությունը, 2018-2019թթ. հիմնադրել են «Մի կտուրի տակ» անվանումով թվով 10 սպառողական կոոպերատիվներ, ինչպես նաև՝ համանուն հասարակական կազմակերպություն, որոնց անդամակցել են բազմաթիվ քաղաքացիներ և որպես անդամավճար փոխանցել են 2000-ական ՀՀ դրամ:

Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելով և դրանք սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո, կոոպերատիվներին անդամակցած քաղաքացիների մոտ վստահություն ձեռք բերելու և իրենց ծրագրերին լրացուցիչ լրջություն հաղորդելու նպատակով, նրանց հավաստիացրել են, որ իրենց ծրագրի իրականացման համար ունեն պետական աջակցություն և շատ կարճ ժամանակահատվածում սպառողներին են հանձնելու բնակելի թաղամաս՝ այդ կերպ բնակարաններ տրամադրելու կեղծ պատրվակով կոոպերատիվի անդամներին առաջարկելով իրենց կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ՝ սպառողական կոոպերատիվներում այդ պահին իբր հանգամանքների պատահական զուգադիպությամբ ազատված տեղերում գրանցվելու և բնակարան ստանալու համար՝ խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018թ. դեկտեմբերին, իսկ չկատարելուց հետո խոստացել դրանք կառուցել և հանձնել 2019 թվականի մարտին:

Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ իբրև կանխավճար նշված սպառողական կոոպերատիվների հաշվեհամարին են փոխանցել առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք խարդախությամբ հափշտակվել են կոոպերատիվների ղեկավարների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հիշյալ կոոպերատիվների ղեկավարների գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է՝ վերոհիշյալ կոոպերատիվների հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: