Գազայում զինյալները համաձայնել են հրադադարին. Իսրայելը հայտարարել է, որ գործողության նպատակները կատարվել են

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

«Իսլամական ջիհադի» զինյալները կիրակի ուշ երեկոյան հայտարարել են, որ համաձայնել են Եգիպտոսի միջնորդությամբ զինադադարին՝ վերջ դնելու Իսրայելի հետ եռօրյա հակամարտությանը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իսրայելի իշխանությունները նույնպես հաստատել են, որ զինադադարը համաձայնեցվել է, սակայն ընդգծել են, որ պատրաստ են ուժ կիրառել, եթե հրադադարը խախտվի։

Զինադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 23:30-ին (20:30 GMT): Նախապես նախատեսված էր այն սկսել ժամը 20:00-ին։

«Եգիպտական զինադադարի համաձայնագրի ձևակերպումը համաձայնեցված է, որը պարունակում է Եգիպտոսի պարտավորությունը՝ աշխատելու երկու բանտարկյալների՝ [Բասեմ] ալ-Սաադիի և [Խալիլ] Ավաուդեի ազատ արձակման ուղղությամբ»,- ասել է «Իսլամական ջիհադի» խոսնակ Մոհամմադ ալ-Հինդին:

Սաադին՝ «Իսլամական ջիհադի» քաղաքական թևի բարձրաստիճան անդամներից մեկը, վերջերս ձերբակալվել է օկուպացված Արևմտյան ափում. Ավաուդեն, որը խմբավորման անդամ է, նույնպես կալանավորված է Իսրայելում։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն իր հերթին հայտարարել է, որ Գազայի հատվածում գործողության նպատակներն իրականացվել են, և այն շարունակելն իմաստ չունի։ Գազայի հատվածում այս օրերի իրավիճակի սրումն ամենալուրջն է 2021 թվականի մայիսից ի վեր։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Բենի Հանցը հայտարարել էր, որ Գազայում «Արշալույսին» կոչվող գործողությունը կարող է տևել ևս մեկ շաբաթ։

«Մենք խոցել ենք տասնյակ ռազմական թիրախներ, որոնք «Իսլամական ջիհադն» օգտագործել է հրթիռներ արտադրելու և արձակելու համար: «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի վրա աշխատող զինվորները, որոնց հետ ես այսօր այստեղ եմ, կշարունակեն պաշտպանել հայրենիքը՝ իրենց հայացքը պահելով թիրախների վրա»,- ասել է նա։

Իսրայելի պաշտանության բանակը նախօրեին հայտարարել է, որ 26 թիրախները խոցելու համար կիրառվել է 16 տոննա հրթիռ ու ավիառումբ։

Տաթև Ֆռանգյան