Միջուկային առճակատման վտանգը վերադարձել է տասնամյակներ անց. ՄԱԿ

Լուրեր

05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՄԱԿ-ը հուսով է, որ Ուկրաինայում Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծումը կդադարի, և ՄԱԳԱՏԷ-ն մուտք կգործի ատոմակայան։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք լիովին աջակցում ենք ՄԱԳԱՏԷ-ին՝ ատոմակայանում իրավիճակի կայունացման համար պայմաններ ստեղծելու ջանքերում: Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնին ինքնասպանություն է, և ես հուսով եմ, որ այդ հարձակումները կդադարեն: Նաև հույս ունեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա մուտք գործել կայան»,- ասել է նա Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։

Գուտերեշը նաև հայտարարել է, որ միջուկային առճակատման վտանգը վերադարձել է տասնամյակներ անց և կոչ է արել միջուկային տերություններին՝ պարտավորվել առաջինը միջուկային զենք չօգտագործել:

«Կարծում եմ, որ եթե միջուկային զենք օգտագործվի, ապա, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի որևէ ՄԱԿ, որ ինչ-որ կերպ արձագանքի դրան»,- ասել է նա՝ պատասխանելով ճապոնացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ՄԱԿ-ն արձագանքում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։

Գուտերեշն այցելել է Ճապոնիա՝ մասնակցելու Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Տաթև Ֆռանգյան