Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը Արցախի խորհրդարանում շարունակվում է

Լուրեր

13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
Բոլորը

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը. տեղեկացնում է  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել քաղաքաշինության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսական հիմնադրամների պատասխանատուները:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ 2017թ.-ի բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացումները կազմել են 16մլդ 398մլն դրամ: Նախարարը, բացի իրականացված ծրագրերից, ներկայացրել է նաև ընթացքի մեջ գտնվող և արդեն պլանավորած նախագծերը: Նա մասնավորապես նշել է, որ 2019թ-ին նախատեսում են ավարտել Կրկժան թաղամասում  հուշահամալիրի կառուցման և  Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան ու Բագրատ Ուլուբաբյան փողոցների միացման աշխատանքները:

Ներկայացնելով 2017թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին  հատկացված գումարը՝ նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել  է 3մլրդ 681մլն 224 հազ դրամ: Կյանքի է կոչվել 25 ծրագիր:

Էկոնոմիկայի և արտադրական  ենթակառուցվածքների նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 3մլրդ 296հազ դրամ:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2017թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 156մլն 520հազ դրամ, կատարողականը կազմել է 93 %-ը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ ՀակոբՂահրամանյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում 871մլն դրամի մուտք է ապահովել պետական բյուջե և նախահաշվի կատարողականը իրականացրել է 96%-ով:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2017թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել 2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Ասրյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, 2017թ.-ին պետական բյուջեից հատկացումները հիմնադրամին կազմել են 1մլդ  724մլն 212,8 հազար դրամ:

Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են զոհված զինծառայողների ընտանիքների համար  բնակարանաշինության ընթացքին, Ասկերան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցմանը, ՓՄՁ-ներին տրվող գյուղատնտեսական վարկերին, կաթիլային  և հակակարկտային համակարգերի ներդրմանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագներին, ժամկետանց վարկերին վերաբերող տարաբնույթ հարցեր:

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը կշարունակվի մայիսի 18-ին՝ ԱԺ  սոցիալական ու առողջապահության  հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: