ՀՀ վարչական դատարանը մերժել է ՄՊՀ-ի դեմ հայցը՝ «էկո» եզրույթի կիրառման առնչությամբ ձևակերպելով ուղենիշային մի շարք մոտեցումներ

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 305-Ա որոշման իրավաչափությունը: Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հանձնաժողովի դիրքորոշումների առնչությամբ ձևակերպվել է հետևյալ կարևոր մոտեցումները.

գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ «էկո» («eco») եզրույթի օգտագործումն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության պայմաններում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է,

հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է ինչպես «էկո» եզրույթի առանձին օգտագործումը, այնպես էլ դրա օգտագործումը հարադիր ձևով։ Ընդ որում, որևէ նշանակություն չունի հարադիր ձևի կիրառումը մտացածին բնույթ է կրում, թե որևէ գույքի, անձի կամ այլ անվանման լրիվ կամ մասնակի վերարտադրություն է,

վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելու համար էական չէ «էկո» եզրույթի հայերեն լինելը։ Այլ կերպ ասած՝ այլ լեզուներով «էկո» եզրույթի գործածումը ևս հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն.

«էկո» եզրույթի օգտագործմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության որակման համար չի պահանջվում փորձաքննության եզրակացության առկայություն։

ՄՊՀ-ն հիշեցնում է, որ հանձնաժողովը վերոգրյալ որոշմամբ «10 հատանոց տուփով հավկիթ» ապրանքի տուփի վրա «есо-skies» արտահայտությունը մակնշելն այն դեպքում, երբ ապրանքը չի հանդիսացել օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն՝ միաժամանակ անհիմն համարելով տնտեսավարող սուբյեկտի այն փաստարկը, որ «есо-skies» արտահայտությունն օդանավի պատկերային նշան է և մակնշումն իրականացվել է օդանավը բնորոշելու նպատակով։