Գողության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Հասարակություն
04.08.2022 | 16:40Ոստիկանության Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 3-ին Գյուրջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 24-ամյա Արթուր Ս.-ն, որը հուլիսի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: