Եվրոպական խորհրդարանը համաձայնություն է տվել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին

Լուրեր

13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համաձայնությունն է տվել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ տալով խորը համագործակցության հնարավորություն՝ էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, առևտրի, կրթության և այլ ոլորտներում. տեղեկացնում է europarl.europa.eu-ն: 

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից 55-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ դեմ և 7-ը՝ ձեռնպահ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Հայաստանին զգալի առաջընթաց գրանցել լրատվամիջոցների ազատության, դատական մարմինների անկախության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաև հարկերից խուսափելու և օլիգարխիկ վերահսկողության հարցերում։

Նրանք հիշեցնում են, որ եվրոպական արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի ու մարդու իրավունքների գերակայությունից նահանջը կարող է հանգեցնել համաձայնագրի դադարեցմանը։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին վերջին օրերին տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ, ինչպես նաև իրավապահների կողմից ցուցաբերված զսպվածությունը՝ չնայած տեղի ունեցած մի քանի ձերբակալություններին։ Նրանք շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ակնկալում բազմակողմանի համագործակցություն։

Առևտրաշրջանառության վերաբերյալ Եվրախորհրդարանի պատգամավորներն արել են հետևյալ հայտարարությունը, որ Համաձայնագիրը չի կարող լուծել տարիֆային արգելքները՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով։ Սակայն, եվրախորհրդարանի պատգամավորները ընդգծել են, որ դա չի խանգարի ԵՄ-ին լինել Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ի համար գլխավոր պայման չէ դառնալ ԵՄ-ի գլխավոր գործընկերը՝ ի հաշիվ երրորդ կողմի հետ համագործակցության։

Նրանք նաև վստահեցրել են, որ ԵՄ օգնությունը չի ուղղվի այն ոլորտներ, որոնք ներառված են Ռուսաստանի հետ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին 2018 թվականի ընտրություններից հետո մեծացնել բանակցությունների տեմպը՝ հասնելով հիմնախնդրի խաղաղ լուծմանը։ Նրանք նաև հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղ հարևանության հաստատմանը։ Եվրապատգամավորները նաև կոչ են արել, որ եվրոպական կառույցները մեծացնեն աջակցությունը այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը։