Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են մարզպետարանից։

»Հանդիպմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ մարզպետը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման:

Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ուսումնասիրել է Կոտայքի մարզի ունեցած պոտենցիալն ու հնարավորությունները և համոզված է, որ պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումներն ու համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:

Մի շարք ուղղություններով քննարկումներ են ծավալվել, նախանշվել այն ուղիները, որոնք օղակ կդառնան Իրանի տարբեր նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման գործում:

Մարզպետն ու դեսպանն ընդգծել են կոնկրետ կետեր և ոլորտներ, որոնք մեկնարկ կդառնան առաջիկա համագործակցության՝

– Զբոսաշրջություն և հյուրընկալություն
– Գյուղատնտեսություն (անասնաբուծություն)
– Ինտենսիվ այգիների հիմնում
-Կրթություն, մշակույթ և սպորտ
– Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում
– Փորձի փոխանակման անհրաժեշտություն:

Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար զրուցակիցները կարևորել են համատեղ ջանքերի ներդրումը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պարոն դեսպանին Կոտայքի մարզ այցի համար՝ մարզպետը վստահեցրել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար»,- ասված է հաղորդագրությունում։