Տապալվել է 600 մլն դրամով Անկախության օրը նշելու գնման գործընթացը. մասնակիցը 0 միավոր է ստացել

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված տոնակատարության գնման գործընթացը տապալվել է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից։ Ավելի վաղը Factor.am-ը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը Անկախության օրվա միջոցառումների համար 600 մլն դրամի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցել և 2-րդ փուլ էր անցել հինգ ընկերություն։

Այժմ տեղեկանում ենք, որ 2-րդ փուլ անցած ընկերություններից միայն « Ֆակտորի փրադաքշն ՍՊԸ»-ն է ծառայությունների մատուցման ծրագիր ներկայացրել։ Առաջարկը գործընթացն իրականացնող հանձնաժողովի կողմից գնահատվել է 0 միավոր, և որոշվել է ընկերության հայտը մերժել ու գնման գործընթացը համարել չկայացած։

Կառավարական հանձնաժողովում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Factor.am-ին տեղեկացրեց, որ առաջիկայում նոր մրցույթ է հայտարարվելու։
Նախորդ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ կառավարությունը ցանկանում է 600 մլն դրամով Անկախության 31 ամյակը նշել, ընդ որում՝ գումարի մեջ ներառված չեն երգիչների հոնորարները։ Հիշեցնենք, որ ծառայության ձեռք բերման հայտնում նշված էր, որ միջոցառմանը ելույթ են ունենալու Հայկ Ղևոնդյանը` Սպիտակցի Հայկոն և դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Նրանք ևս այս տեղեկությունը հաստատել էին։

 

Նարեկ Կիրակոսյան