Արթուր Սաքունցը դատական հայց է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը դատարան 2 հայց է ներկայացրել, որոնցով Նարեկ Մալյանից պահանջում է հերքել իր և կազմակերպության հասցեին հնչեցրած զրպարտությունը և փոխհատուցել արժանապատվությանը պատճառած վնասը․ տեղեկանում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։

2019 թ․ դեկտեմբերի 7-ին Նարեկ Մալյանը, որը հայտնի է իրավապաշտպաններին թիրախավորելով, իր ֆեյսբուքյան էջում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի մասին սուտ լուրեր է հրապարակել՝ նրա գործունեության վրա ստվեր գցելու, նրա՝ որպես իրավապաշտպանի պատիվն ու արժանապատվությունը հասարակության մոտ արատավորելու և նսեմացնելու նպատակով։ Ն․ Մալյանը Ա․ Սաքունցի՝ տարիներ առաջ տված հարցազրույցից վերցրել է առանձին հատվածներ և ներկայացրել համատեքստից դուրս՝ խեղաթյուրելով խոսքերի բովանդակությունը, դրանով ապատեղեկատվություն տարածել, թե Ա․ Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գումարներ է ստացել «հողերը վաճառելու նպատակով», և 2020 թ․ 44-օրյա պատերազմի պարտությունը վերագրել է Արթուր Սաքունցին ու ՀՔԱՎ-ին։ Զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջներով Ա․ Սաքունցը 2019 թ․ դեկտեմբերի 19-ին դիմել է դատարան։ Հայցադիմումին ընթացք էր տրվել, սակայն շուրջ 1 տարի գործի քննությունը ձգձգվել է դատավորի ժամանակավոր անաշխատունակության պատճառով և միայն 2022 թ հունվարի 19-ին դատավոր Ա․ Մուշեղյանը որոշել է Նարեկ Մալյանի դեմ Արթուր Սաքունցի հայցը վարույթ ընդունել։

Գործը քննում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16։00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում։

Սա առաջին դեպքը չէ, որ Նարեկ Մալյանը փորձում է զրպարտության միջոցով նսեմացնել իրավապաշտպանների գործունեությունը և ժողովրդավարական արժեքները։ 2021 թ․ փետրվարի 3-ին էլ Ն․ Մալյանը մեկ այլ հարցազրույցում մեղադրել է Ա․ Սաքունցին 44-օրյա պատերազմից հետո ոչ հայրենանպաստ գործունեության մեջ։ Սրա հիման վրա ևս Ա․ Սաքունցը զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջներով հայց է ներկայացրել դատարան։ Այս գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2022 թ․ օգոստոսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում»,- ասված է հաղորդագրությունում։