ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դոհայում քննարկել է ներդրումների իրականացման հնարավորությունը
Տնտեսություն
01.08.2022 | 18:02ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 27-ին Կատարի Պետության Դոհա քաղաքում հանդիպել է Համադ նավահանգստի Գործադիր նախագահի տեղակալ Աբդուլազիզ Նասըր Ալյաֆեյի հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր եզրերը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությանը»,- ասված է հաղորդագրությունում։