Ադրբեջանի իշխանությունները շարունակում են լռեցնել բանակի խնդիրները բացահայտող ԶԼՄ-ներին ու սոցցանցերի օգտատերերին

Լուրեր

26.04.2024 | 14:55
Բայդենը մայիսի 9-ին կհանդիպի էրդողանի հետ․ Bloomberg
26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
26.04.2024 | 14:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
26.04.2024 | 14:37
Օտար երկրների ալիքները ընդհանրապես չպիտի հայտնվեին հանրային մուլտիպլեքսում․ փակելը բարդ է․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 14:24
Բեռլինում մեկնարկել է Շոլցի և Ալիևի հանդիպումը
26.04.2024 | 14:19
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico
26.04.2024 | 14:10
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են լռեցնել երկրի Զինված ուժերում առկա խնդիրներն ու կոռուպցիոն դրսևորումները բացահայտողներին։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Գլխավոր դատախազությունը կրկին զգուշացումներ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու սոցցանցերի օգտատերերի խմբին։

Հաղորդվում է, որ «սոցիալական և քաղաքական կայունության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտմանն ուղղված դեպքերը կանխելու նպատակով նման գործողություններ կատարած անձինք հրավիրվել են Գլխավոր դատախազություն»։

Այսպես, «Դատախազության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Սահավաթ Մամեդովը, Ռովշան Մամեդովը, Զուլֆուգար Ալեսքերովը, Էլգյուն Ռահիմովը, Ֆուզուլի Քահրամանլին, Զեյնալ Բախշիևը և Ռուսլան Իզեթլին զգուշացվել են ապագայում նման բացասական  գործողություններից խուսափելու մասին։ Նշվում է, որ մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հրապարակելիս շատ դեպքերում չեն պահպանվել «Լրատվամիջոցների մասին» օրենքի 14.1.11-րդ հոդվածի պահանջները, այսինքն, իբր, խախտվել են փաստերի ու իրադարձությունների անաչառ և օբյեկտիվ ներկայացման սկզբունքները։

Դատախազությունը դիմել է ԶԼՄ-ներին ու սոցցանցերի օգտատերերին՝ հիշեցնելով, որ «առանց որևէ պարզաբանման պետական ​​մարմիններում չստուգված տեղեկատվության տարածումն անընդունելի է և ենթադրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»։

Ի դեպ, Դատախազությունը չի նշում, թե վերոնշալ անձանցից որոնք են ԶԼՄ ներկայացուցիչներ, իսկ որոնք՝ սոցցանցերի օգտատերեր։

Ակտվիստ Ռուսլան Իզեթլին ևս Դատախազություն կանչվածների թվում է։ Նրան բանավոր զգուշացում են արել սոցցանցերում զինվորականների խնդիրների մասին քննադատական գրառման  համար։

«Գլխավոր դատախազություն կանչելու պատճառը Ֆեյսբուքում իմ գրառումն է ԶՈՒ-ի օրը՝ հունիսի 26-ին, զինվորականների ու պատերազմի մասնակիցների խնդիրների մասին։ Ինձ բանավոր նախազգուշացում արեցին»,- ասել է Իզեթլին լրատվամիջոցների հետ զրույցում։

Ակտիվիստն իրեն Դատախազություն կանչելը և նախազգուշացում տալը համարում է  խոսքի ազատության սահմանափակում։

«Դատախազությունն այս գործողություններով, կարծես, վերածնում է երկրում ռազմական գրաքննությունը։ Սա քաղաքական ճնշում է քաղաքացիների վրա»,- ասել է Իզեթլին։

Հունիսի 26-ի հրապարակման մեջ նա գրել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում բանակին ու Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներին։ Մասնավորապես, նա մատնանշել է պատերազմից հետո զինվորականների աշխատավարձերի հավելավճարների վերացումը, զինվորների պարգևատրումների անարդարության, ռազմական գործողությունների ժամանակ վիրավորների բուժման ու հաշմանդամության կարգի նշանակման հետ կապված խնդիրների, պատերազմի բոլոր մասնակիցներին վետերանի կարգավիճակ չտրամադրելու մասին։

Հավելենք, որ հուլիսի 27-ին էլ jamaz.info կայքի ղեկավար Իբիշբեյլի Ֆիքրեթը, miq.az կայքի ղեկավար Ալիշով Ագիլը, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերեր Իսմայիլ Էլչինը, Ջաբարլի Ալին և Ֆաթալիևա Նուրանան էին հրավիրվել Ադրբեջանի Գլխավոր դատախազություն։ Նրանց զգուշացրել էին «երկրի ԶՈՒ-ի վրա ստվեր գցող տեղեկություններ չտարածելու մասին»։

Ռազմական բլոգեր Թոֆիգ Շահմուրադովի նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ՝ ֆեյսբուքյան էջում «օրենքով արգելված տեղեկություններ տեղադրելու համար»։ Բաքվի Նիզամիի դատարանը նրան 30 օրով կալանավորել է։ Շահմուրադովը վերջին  շրջանում բացահայտումներ էր անում ադրբեջանցի գեներալների կոռուպցիոն գործունեության մասին։

Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր նոր հայտարարությամբ է դիմել սոցցանցերի օգտատերերին՝ կոչ անելով տեսանյութեր ու լուսանկարներ չհրապարակել ռազմական շարասյուների տեղաշարժի վերաբերյալ։

«Վերջին օրերին սոցցանցերի տարբեր օգտատերեր, որպես նոր տեղեկատվություն, հրապարակում են լուսանկարներ ու տեսանյութեր ադրբեջանական բանակի գործունեության, զինվորական շարասյուների տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմի ու զորավարժությունների ժամանակ տեխնիկայի շարժի մասին։ Հայտնում ենք, որ ծառայողական գործունեության հետ կապված՝ ադրբեջանական բանակի անձնակազմն ու զինտեխնիկան պարբերաբար տեղափոխվում են ուսումնական կենտրոններ, համակցված սպառազինության զորավարժարաններ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչությունը կոչ է անում սոցցանցերի օգտատերերին ու բնակչությանը հին կադրեր չտարածել՝ դրանք ներկայացնելով որպես նոր և հանրությանը չմոլորեցնել։

Էմմա Չոբանյան