Ոստիկանապետը Փաշինյանին ենթակա չի լինի. նոր նախարարություն է ստեղծվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Հայաստանի իշխանությունների օրակարգում է երեք խոշոր կառույցների՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության ու Միգրացիոն ծառայության միավորմամբ Ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Նոր նախարարություն ստեղծելու անհրաժեշտությունը կառավարությունում հիմանավորում են ավելի արդյունավետ և փոխլրացնող կառավարում ունենալու հրամայականով։ 

Ոստիկանությունն այժմ վարչապետին ենթակա մարմին է։ Վարչապետի առաջարկությամբ  ՀՀ նախագահը նշանակում կամ ազատում է ոստիկանապետին։ Առաջարկվող փոփոխություններով ձևավորվելիք ՆԳՆ-ի կազմում ոստիկանապետին ու փրկարար ծառայության ղեկավարին, նախարարի առաջարկությամբ, նշանակելու  է վարչապետը։ Ոստիկանապետն ու փրկարար ծառայության պետը նաև նախարարի տեղակալների կարգավիճակ են ունենալու։ ՆԳՆ-ի կազմում  ոստիկանությունը դառնում է խորհրդարանին հաշվետու մարմին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է՝ ոստիկանապետի նշանակումը պետք է այնպիսի ընթացակարգով արվի, որ հանրության շրջանում պաշտոնյայի նկատմամբ վստահություն լինի։  

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, երբ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով դարձան վարչապետին ենթակա մարմին, քննադատություն հնչեց սուպերվարչապետական համակարգի ներդրման առնչությամբ։ ՄԻՊ-ի խոսքով՝ ոստիկանությունը ՆԳՆ-ի կազմում առավել չեզոք կլինի։ Քրիստիննե Գրիգորյանի կարծիքով՝ ՆԳՆ-ի ստեղծումը կնպաստի, որ ոստիկանությունը կենտրոնանա իր հիմնական գործառույթի վրա և չտրվի քաղաքական ճնշումներին։

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու օրենսդրական փաթեթը դեռ քննարկման  փուլում է։ Հանրային լսումներից և առաջարկություններից հետո պետք է ներկայացնեն Ազգային ժողովի քննարկմանը։ Այն խորհրդարանի օրակարգում կլինի հավանաբար աշնանային նստաշրջանում։   Թե ՆԳՆ-ն որքանով արդյունավետ կլինի՝ ժամանակը ցույց կտա, սակայն, նշենք, որ պետական կառավարման համակարգում այն նորություն չէ։ Հայաստանի Հանրապետությունն անկախությունից հետո ՆԳ-ն ունեցել է և այն գործել է մինչև 2003 թվականի հունվարի 1-ը, որից հետո կառույցը վերաձևավորվեց Ոստիկանության։ Այսպիսով՝ 20 տարվա ընդմիջումից հետո գերատեսչությունը դարձյալ տեղ կգտնի   կառավարությունում, սակայն նոր բովանդակությամբ։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան