Էրդողանը շարունակում է գլխացավանք մնալ Բայդենի համար՝ չնայած ուկրաինական հացահատիկի գործարքին․ The New York Times

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Երբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության հասան ուկրանական հացահատիկի արտահանման հարցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղաց բարեգործ պետական գործչի դեր, գրում է The New York Times-ը։ Ստամբուլում օսմանյան պալատում նստած լինելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողքին՝ Էրդողանն ասել է, թե գործարքը, որին Թուրքիան օգնել է կնքել, օգուտ կբերի «ամբողջ մարդկությանը»:

Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ողջունել է համաձայնագիրը, որը կարող է թուլացնել համաշխարհային պարենային ճգնաժամը սրված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և նրա նավահանգիստների շրջափակմամբ: Սպիտակ տան խոսնակը գովել է Էրդողանին իր ջանքերի համար։ Սակայն մասնավոր հատվածում Էրդողանը մնում է  Բայդենի վարչակազմի պաշտոնյաների հիմնական զայրույթի աղբյուրը:

Մասնավորապես, նշվում է, որ հացահատիկային համաձայնագրից օրեր առաջ Էրդողանը կրկին զգուշացրել է, որ կարող է վետո դնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագրերին առաջիկա ամիսներին, որը կարող է խառնաշփոթ առաջացնել դաշինքում։

Բացի այդ, Էրդողանը նաև մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նշվում է, որ բոլորը միասին Էրդողանի գործողությունները և դրանք զսպելու Բայդենի սահմանափակ կարողությունը ընդգծում են Թուրքիայի ղեկավարի, որպես ռազմական դաշնակցի յուրահատուկ դիրքը, որը հաճախ հակասում է իր արևմտյան դաշնակիցների օրակարգին: ԱՄՆ-ի պաշտոնյաների համար դա հաճախ խելահեղ դեր է:

«Էրդողանը հիմնականում ՆԱՏՕ-ի Ջո Մանչինն է։ Նա մեր թիմու է, սակայն հետո անում է բաներ, որոնք լավ չեն մեր թիմի համար։ Եվ ես չեմ տեսնում, որ դա փոխվում է»,-ասել է դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Էլիզաբեթ Շաքելֆորդը՝ նկատի ունենալով Արևմտյան Վիրջինիա նահանգից պահպանողական դեմոկրատ սենատորին, որը  խոչընդոտում է Բայդենի ներքին քաղաքականության օրակարգը:

Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ Էրդողանին ամբողջությամբ դուրս գրելը  կնշանակի ինքնապարտություն։ Նրա երկրի դիրքը Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում ռազմավարական նշանակություն ունի և թույլ է տալիս նրան զրուցակից լինել ավելի անհանգիստ հարևանների հետ, ինչը վկայում է հացահատիկի գործարքը։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Էրդողանի խնդրահարույց վարքագծի  մեծ մասը կապված է Թուրքիայում նրա քաղաքական թուլության հետ, որտեղ գնաճի մակարդակն անցյալ ամիս հասել է գրեթե 8 տոկոսի: Հույս ունենալով շեղել ուշադրությունը իր սխալ կառավարվող տնտեսությունից՝ Էրդողանը դիմում է ազգայնականության և դեմագոգիայի զարհուրելի դրսևորումների՝ կապված PKK-ի, Թուրքիայում քրդական անջատողական շարժման և Սիրիայում քրդական խմբավորումների սպառնալիքի հետ:

Հրապարակման մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ի հիմնական նախաձեռնությունները, ինչպես օրինակ դաշինքի ընդլայնումն է, որը ներառում է Շվեդիան և Ֆինլանդիան, պահանջում է միաձայն համաձայնություն: Բայդենը մայիսին ասել էր, որ հույս ունի, որ երկու երկրները կարող են «արագ» միանալ, որը  Պուտինին մեծ ռազմավարական հարված կհասցնի։ Սակայն Էրդողանը դեմ է արտահայտվել՝ բողոքելով, որ երկու պոտենցիալ նոր անդամներն էլ քաղաքական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել PKK-ին։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները թեթևացած շունչ քաշեցին անցյալ ամիս իրենց գագաթնաժողովում, երբ Էրդողանը համաձայնության եկավ Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջնորդների հետ, որոնք խոստացան գործել ահաբեկչական կազմակերպությունների դեմ և միանալ Թուրքիայի հետ արտահանձնման համաձայնագրերին։

Այնուամենայնիվ, օրերս Էրդողանը կրկին զգուշացրել է, որ դեռ  կարող է «սառեցնել» ՆԱՏՕ-ի ընդլայնումը, եթե իր պահանջները չկատարվեն:

Բացի այդ, Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Էրդողանին ասել է, որ աջակցում է 40 ամերիկյան F-16 կործանիչների վաճառքին, որոնք Թուրքիան պահանջել էր անցյալ տարվա աշնանը, ինչպես նաև արդիականացման սարքերի տասնյակ կործանիչների համար։ Սակայն Կոնգրեսի հավանությունը այս հարցում կարող է և չլինել։

Մասնավորապես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ազգային պաշտպանության վավերացման ակտի փոփոխությանը, որը պահանջում է Բայդենին հավաստիացնել, որ կործանիչների վաճառքը բխում է Միացյալ Նահանգների կենսական ազգային շահերից, և որ Թուրքիան չի օգտագործի ինքնաթիռները Հունաստանի օդային տարածքը խախտելու համար:

Օրինագծի հեղինակներից Քրիս Պապպասը ևս վկայակոչել է Էրդողանի կողմից ռուսական ՀՕՊ համակարգի գնումն և Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հարցում անհասկանալի դիրքորոշումը:

«Բավական է։ Թուրքիան Ուկրաինայում խաղում  բարիկադների երկու կողմում։ Նրանք վստահելի դաշնակից չեն, որի վրա մենք կարող են հույս դնել»,-ասել է Պապասը։

Էրդողանի ամենակոշտ քննադատներից ոմանք էլ  նախազգուշացնում են անվերջանալի շրջափուլի մասին, որում թուրք առաջնորդը զիջումներ է ստանում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցներից, ինչպիսիք են նոր կործանիչները և ավելի կոշտ գիծը քրդական զինյալների դեմ, միայն թե հետագայում սրում է իր պահանջները:

«Այս պարը F-16-ի շուրջ ռեակտիվ կործանիչների դիվանագիտություն է և դիմակն այն բանի, թե ինչ է իրականում կատարվում այստեղ։ Լավ դաշնակիցը, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի լավ դաշնակիցը, չի օգտագործում շանտաժը՝ դաշինքի պատմության առանցքային պահերին իր ուզածին հասնելու համար»,-ասել է Turkish Democracy Project-ի հիմնադիր Մարկ Ուոլեսը, որը խիստ քննադատում է Էրդողանին։

Էմմա Չոբանյան