Իսրայելը մի շարք միջոցառումներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը նախապատրաստել մի շարք քաղաքական միջոցներ Ռուսաստանի դեմ, որոնք կիրականացվեն Հրեական գործակալության ռուսական մասնաճյուղի լուծարման դեպքում։ Այս մասին հուլիսի 25-ին հայտնել է Israel Hayom թերթը։

Մոսկվան դեռևս չի պատճառաբանել Իսրայել ներգաղթին աջակցող շահույթ չհետապնդող կազմակերպության գրասենյակները փակելու պատճառները, սակայն պաշտոնյաները ենթադրում են, որ դա պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցում երկրի դիրքորոշմամբ:
Սպասվում է, որ Լապիդը, ով նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարն է, մոտ օրերս կքննարկի մի շարք հնարավոր միջոցներ և որոշում կկայացնի։

Ռուսաստանում և Ուկրաինայում նախկին դեսպան Զվի Մագենը հայտարարել է, որ Երուսաղեմը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու մի քանի տարբերակ ունի։

«Իսրայելը կարող է փոխել իր փաստացի չեզոք դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Իհարկե, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ ռուսական կողմի վրա, բայց, այնուամենայնիվ, դա տարբերակ է: Բացի այդ, Իսրայելը կարող է միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, որոնց մաս նա այժմ չի հանդիսանում»,- ասել է նա։

Մագենը վստահ է, որ Ռուսաստանն այժմ գտնվում է քաղաքական և ռազմական ծանր իրավիճակում, ինչը որոշակիորեն արձակում է Իսրայելի ձեռքերը։
Միևնույն ժամանակ, նախկին դեսպանը ենթադրել է, որ Մոսկվան դժվար թե կատարի հրեական գործակալության գրասենյակները փակելու սպառնալիքները:

Տաթև Ֆռանգյան